fbpx
Հասարակություն

Կորոնավիրուսից մահացել է դոկտոր-պրոֆեսոր Ֆելիքս Հայրապետյանը

Ալիսա Վստռանէչուձէսը գրառում է կատարել Facebook-ում: Նա հայտնում է, որ մահացել է իր հայրը` դոկտոր-պրոֆեսոր Ֆելիքս Հայրապետյանը:

«Հայրս, որ համարյա ողջ աշխարհը շրջագայել էր, մի երազանք ուներ դեռ: Ուզում էր այցելել Պոլինեզիա: Ես իրեն խոստացել էի, որ միասին կգնանք….
Էս կյանքում չհասցրի տվածս խոստումն իրականացնել…

Հանգչիր խաղաղությամբ, իմ հրաշալի, սիրելի, բացառիկ, ազնվագույն, սկզբունքային, իմ «քայլող հանրագիտարան», ինչպես քեզ անվանում էինք տանը, իմ կյանքի կարևորագույն մարդ, իմ մեծ սեր Հայրս… հավերժ շնորհակալ եմ քեզ մտածողությանս ձևավորման, միշտ սուր դեբատների, քննարկումների, ինտելեկտուալ աշխատանքի, ընթերցանության ժամերի, քո դիսիդենտական գրադարանի, որին հավասարը չկար Հայաստանում, քննադատական ու անկախ մտածողության, երբեք չբռնանալու, երբեք չչարանալու, ազատության նկատմամբ սիրո, Կինոտան իլեգալ գաղտնի կինոդիտումների համար սովետի տարիներին, ու անսահման ու անսպառ հարգանքի ու սիրո համար, որ միշտ տիրում էր մեր տանը:

Անսահման շնորհակալ ենք երջանկագույն ու սիրված մանկության, երիտասարդության ու իրար հետ անցկացրած հրաշալի կյանքի համար, որ տվել ես ինձ, Անիին,Մայրիկիս, մեր բալիկներին….Հավերժ սիրում ենք քեզ:

Հ.Գ. Հայրիկիս հոգեհանգստի մասին կտեղեկացնեմ, սիրելի ընկերներ, բարեկամներ: Շնորհակալ եմ վերջին օրերին բոլորիդ ուշադրության, բարեմաղթանքների ու աղոթքների համար: Շատ արժեքավոր ու կարևոր էր մեզ համար»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/arusyak.ludyhayrapetyan.9/posts/358858561750098

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ