fbpx
Հասարակություն

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը

82 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, խմբավար, ԵՊԿ պրոֆեսոր Ռուբեն Ալթունյանը։ Այս մասին հայտնել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից։

Ռուբեն Ալթունյանն ավարտել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական տասնամյա դպրոցի ջութակի բաժինը։ 1959-1964 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ալտի բաժնում, 1965-1970 թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում։

Հեղինակ է կոնցերտների, 2 լարային կվարտետի, Սիմֆոնիայի, ժողովրդական նվագարանների համար գրված ստեղծագործությունների, 120 ժողովրդական երգի և պարի, հոգևոր և հայրենասիրական երգերի մշակումների տարբեր կազմերի համար և բազմաթիվ այլ ստեղծագործությունների։ Գրել է նաև երաժշտություն մուլտֆիլմերի և մանուկների համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ