fbpx
Մշակույթ

Արտավազդ Փելեշյանի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Ամստերդամում

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանի՝ Արտավազ Փելեշյանի մասին պատմող «Բացակա պատկեր» ֆիլմը կցուցադրվի Ամստերդամում: Արվեստասերներն այն կարող են դիտել նոյեմբերի 21-ին Տուշինսկի թատրոնում: Այս մասին հայտնել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։

Ըստ աղբյուրի՝ «Բացակա պատկեր» ֆիլմում, որը սև և սպիտակ է, օգտագործվել են հատվածներ Արտավազդ Փելեշյանի տարբեր կինոնկարներից:

Նշվում է, որ Հրանտ Վարդանյանը մի առիթով նշել է, որ ցանկացել է՝ երիտասարդները, ապագա սերունդները լսեն Փելեշյանին, ճանաչեն նրան, կինոյի դասերից դասեր քաղեն, հասկանան՝ ինչպես է նա կադրերը մոնտաժել, ինչ է ուզել ասել բացակա պատկերներով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ