«Մեծ Բրիտանիան ուրբաթ, 15:00-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել փակ ռեժիմով: Լիբիայի աջակցության հարցերով ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Հասան Սալամեն ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներին կտեղեկացնի ընթացիկ իրադրության մասին», – Twitter-ի իր էջում գրում է ՄԱԿ-ին առընթեր Մեծ Բրիտանիայի ներկայացուցչությունը։
Նշենք, որ Լիբիայի ազգային բանակի հրամանատար ֆելդմարշալ Խալիֆա Խաֆթառն իր զորքերին հրաման է տվել հարձակում սկսել մայրաքաղաքի վրա՝ խոստանալով այնտեղից վռնդել բոլոր անօրինական զինված կազմավորումներին