Մակրոնն ու Շոլցը պատրաստ են պայքարելու ԱՄՆ ոչ արդար մրցակցության դեմ

Ամենադիտվածներ

8b1dd98145d1-original

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, չնայած երկու երկրների միջև առկա լուրջ տարաձայնություններին, հանդես են գալիս որպես միասնական ճակատ՝ ԱՄՆ պաշտպանական քաղաքականությանը հակազդելու հարցում՝ հայտնում է Politico-ն։

«Օլաֆ Շոլցը և Էմանուել Մակրոնը համաձայնության են եկել՝ Միացյալ Նահանգների կողմից անբարեխիղճ մրցակցության և Եվրոպայի կողմից պատասխան հարված հասցնելու հնարավորության վերաբերյալ»,- գրել է թերթը երկու երկրի ղեկավարների բանակցություններից հետո:

Ինչպես հաղորդվում է, վերջերս Փարիզի և Բեռլինի հարաբերությունները վատթարացել են առանցքային քաղաքական հարցերի՝ էներգետիկայի և պաշտպանության շուրջ տարաձայնությունների պատճառով։

Պարբերականը նշում է, որ Մակրոնն ու Շոլցը համաձայնել են, որ ԵՄ-ը պետք է գործի, եթե Վաշինգտոնը առաջ տանի գնաճի նվազեցման իր նախաձեռնությունը, որը նախատեսում է հարկային և էներգետիկ արտոնություններ ԱՄՆ-ում ներդրումներ կատարող ընկերությունների համար։ Դա առաջին հերթին կազդի ֆրանսիական և գերմանական էլեկտրամեքենաների արդյունաբերության վրա:

Ֆրանսիան և Գերմանիան համաձայնել են, որ եթե ԱՄՆ-ն շարունակի այս քաղաքականությունը, ԵՄ-ն պետք է պատասխան հարված հասցնի՝ խուսափելու անբարեխիղճ մրցակցությունից կամ ներդրումների կորստից:

«Այս քայլը վտանգավոր է, քանի որ այն կարող է անդրատլանտյան հարաբերությունները ներքաշել նոր առևտրային պատերազմի մեջ: Սակայն պատասխան հարված հասցնելուց առաջ Մակրոնն ու Շոլցը ցանկանում են հասնել խնդրի լուծման Վաշինգտոնի հետ բանակցությունների միջոցով։ Սա պետք է արվի ԵՄ-ԱՄՆ նոր աշխատանքային խմբի շրջանակում, որը ստեղծվել է այս շաբաթվա սկզբին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Մայք Փայլի հանդիպման ժամանակ»,- գրում է Politico-ն:

Ակնկալվում է, որ խումբը կհանդիպի հեռավար ձևաչափով հաջորդ շաբաթվա վերջին:

Ամենաթարմ