Նեյմարը ազատվել է «Սանթոսից» «Բարսելոնա» տեղափոխվելու հետ կապված կոռուպցիոն մեղադրանքներից:
Դատախազությունն արդարացրել է ՊՍԺ-ի հարձակվողին և գործարքի մեջ ներգրավված մյուս բոլոր անձանց։
30-ամյա խաղացողի, նրա ծնողների, «Բարսելոնայի» նախկին նախագահներ Խոսեպ Բարտոմեուի և Սանդրո Ռոսելի և «Սանթոսի» նախկին տնօրեն Օդիլիո Ռոդրիգեսի դեմ դատական հայցը ներկայացրել է DIS-ը։
Հայցվորը Նեյմարին 5 տարվա ազատազրկում և 150 միլիոն եվրո փոխհատուցում է խնդրել։
Դատախազը դատարանում բոլոր մեղադրյալների ելույթներից հետո հայտարարեց, որ «ոչ մի հանցագործության ակնարկ անգամ չկա»։ Նա խնդրեց, որ բոլոր մեղադրյալներն արդարացվեն։
DIS-ը տիրապետում էր խաղացողի տրանսֆերային իրավունքների 40%-ին, որը նրանք ձեռք էին բերել 2009 թվականին՝ Նեյմարի՝ «Սանթոսում» հանդես գալու սկզբում: Ընկերությունը պնդում էր, որ իրեն հասանելիք գումարը չի ստացել բրազիլական ակումբից Նեյմարի «Բարսելոնա» տեղափոխությունից։

