fbpx
Սպորտ

Մալկոմը շատ տհաճ վնասվածք ունի․ Ձյուբա

Մալկոմի վնասվածքը հազվադեպ է ֆուտբոլի համար։ Այս մասին ասել է «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Բենֆիկայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո։

«Մալկոմին տեսնում եմ ամեն օր, ոչ միայն իրական կյանքում,այլև երազում: Նա վերականգնվում է։ Դեռ չի մարզվում թիմի հետ, մնացածը մշուշով պատված առեղծված է։

Նա շատ տհաճ վնասվածք ունի, որը հազվադեպ է ֆուտբոլի համար»,-ասել է 31-ամյա ֆուտբոլիստը։ Այս մասին հաղորդում է Championat.com-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ