Աշխարհի նորընծա չեմպիոն Մալխաս Ամոյանը գրառում է կատարել Faceboook-ի իր էջում.
«Աշխարհի առաջնության այս հաղթանակը իմ կարիերայի ամենաերջանիկ և ամենասպասված պահն էր։ Շնորհակալ եմ Աստծուն, որ այսօր կարողացա իրականացնել նպատակներիցս մեկը, շնորհակալ եմ հորեղբայրներիս, մարզիչներիս, ինձ հետ մարզվող ընկերներիս, շնորհակալ եմ նրանց, ովքեր իմ կողքին են եղել այս հաղթանակի ճանապարհին։ Բոլորիդ դերը անգնահատելի է իմ սպորտային նվաճումների ճանապարհին։ Ամեն ինչ կանեմ, որ էլ ավելի ուրախացնեմ բոլորիդ։ Նվիրվածության ու աշխատանքի արդյունքում են լինում ցանկալի ու կարևոր հաղթանակները»,- գրել է Ամոյանը: