fbpx
Սպորտ

Մանչեսթեր Յունայթեդի նոր մարզահագուստը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

«Մանչեսթեր Յունայթեդի» երրորդ մարզահագուստը նոր մրցաշրջանում կլինԻ կանաչ գույնի։

Այսօր անգլիական ակումբը ներկայացրել է adidas-ի պատրաստած երրորդ մարզահագուստը։

Ինչպես հայտնում է Յունայթեդի մամուլի ծառայությունը, այս մարզահագուստը ոգեշնչված է 1990-ականների ոգով։

Նշենք, որ շնորհանդեսին մասնակցել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Ամառվա ընթացքում բազմիցս հաղորդվում էր, որ պորտուգալացին մտադիր է փոխել ակումբը։

«Մանչեսթեր Յունայթեդը» վաղը կանցկացնի իր առաջին հանդիպումը նոր մարզաշապիկով։ Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի շրջանակներում Էրիկ տեն Հագի թիմը կխաղա «Բրենտֆորդի» հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ