fbpx
Իրավական
18:30 05/03/2020

Մանվել Գրիգորյանի եղբորորդու դատը հետաձգվեց

Զինդատախազությունը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան 1994-ի ապրիլի 16-ին սպանված Մհեր Պողոսյանի գործը վերաբացելու համար։ Գործի վերաբացման համար հիմք է հանդիսացել Մհեր Պողոսյանի որդու՝ Էդուարդ Պողոսյանի ցուցմունքը։ Ըստ ցուցմունքի Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գորոծող ռեստորանում իր հորը սպանել է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Հրանտ Գրգորյանը։

Վերաքննիչ դատարանը ընդունել է 25 տարի առաջ՝ 1994-ի ապրիլի 16-ին սպանված Մհեր Պողոսյանի գործը վերաբացելու զինդատախազության բողոքը, որի համար հիմք է հանդիսացել սպանվածի որդու՝ Էդուարդ Պողոսյանի հաղորդումը, ըստ որի՝ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանում իր հորը սպանել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Հրանտ Գրիգորյանը։

Հրանտ Գրիգորյանը ընդամենը 1 տարվա ազատազրկման է դատապարտվել զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ հասցնելու համար։

Այսօր հերթական նիստի մեկնարկին Հրանտ Գրիգորյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը դատարանին հայտնեց,  որ իրենք դեմ չեն նիստի լուսաբանմանը մի պայմանով, եթե իր պաշտպանյալը չտեսաձայնագրվի, դատարանը բավարարեց պահանջը և անցավ քննությանը։

Էդուարդ Պողոսյանը ճանաչվեց իր հոր իրավահաջորդ և հնարավորություն ստացավ  ծանոթանալ գործի նյութերին։

Տուժողի իրավահաջորդի կարգավիճակ ստացած Պողոսյանը պնդել է , որ 1994 թվականին իրադարձություններից հետո Մանվել Գրիգորյանը եկել է իրենց տուն և սպառնացել՝ պահանջելով գործի մասով չբողոքել, ընտանիքն այդ ամենից հետո հեռացել է երկրից։

Պողոսյանը նշել է,-«Անգամ եթե ես բարձրաձայնեի, ես բարեկամներ ունեմ, դուք մտեք Էջմիածին ու հարցրեք իրանց տեսակը ոնցա հարցերը լուծում, էսօր երկար սպասում էի Հրանտ Գրիգորյանի աչքերի մեջ էի նայում, նա էդպես էլ չկարողացավ իմ աչքերին նայել»։

Իրավահաջորդի ներկայացուցիչ կլինի իրավաբան Զարուհի Մեջլումյանը, նիստը հետաձգվեց՝ քննությունը կշարունակվի սեպտեմբերին։ Այս մասին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ