Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վերաքննիչ դատարանն այսօր՝ հունվարի 22-ին, ժ. 13.30-ին հրապարակեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը: Այս մասին դռնփակ դատական նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը:
Քիչ առաջ Մանվել Գրիգորյանը ժամանեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Նրան ուղեկցեցին դարպասներից ներս:
Մանրամասները՝ տեսանյութում։