Մարգահովիտ համայնքում տեղի է ունեցել «Առաջատար ֆերմայի» բացումը

Ամենադիտվածներ

3b9a238960762bf15aca3e3d67082946

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 23-ին Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում մասնակցել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի՝ «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում «Առաջատար ֆերմայի» և Անասնաբուժական կետի բացման արարողությանը։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Սթեֆանո Լազզարոտտոն, ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ծրագիրը համաֆինանսավորող Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և Համագործակցության Գործակալության, Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալության, տեղական ու միջազգային կազմակերպությունների և ծրագրի շահառու համայնքների ներկայացուցիչներ:

Նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին ծրագրի իրականացման հարցում գործուն դերակատարություն ունենալու համար և նշել, որ բարձր է գնահատում Շվեյցարիայի զարգացման գործակալության դերը տարածաշրջանում նորարար քայլերի ու սկզբունքների ձևավորման, ինչպես նաև գյուղատնտեսական գործունեության ձևն ու բովանդակությունը փոխելու հարցում:

Դեսպան Սթեֆանո Լազզարոտտոն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը աջակցության և ծրագրին դրական ներուժ փոխանցելու համար: Ինչպես նշել է դեսպանը, Շվեյցարիան սկսել է աջակցել հայկական գյուղատնտեսության զարգացմանը դեռևս 2006 թվականից, և մինչ օրս կաթի և մսի արտադրության շղթայում գրանցվել է ինչպես քանակական, այնպես էլ որակական աճ։ «Դեռևս անելիքներ շատ կան, և Շվեյցարական ֆոնդը շարունակելու է աջակցել և օգնել հայաստանյան գյուղական համայնքերի զարգացմանն ու ընդլայնմանը»,- նշել է դեսպան Լազզարոտտոն։

Լոռու մարզի ղեկավար Անդրեյ Ղուկասյանն ընդգծել է, որ լուրջ ուշադրություն է դարձվում անասնապահության զարգացման գործին: «Մարզն ունի մեծ ներուժ, և հարկավոր է նման ծրագրերի և տարբեր նախաձեռնությունների շնորհիվ բացահայտել ու կիրառելի դարձնել այդ ներուժը, որը եկամտաբեր բիզնես կդառնա տասնյակ գյուղատնտեսների համար»,-ասել է մարզպետը:

Նշենք, որ ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերում անասնապահությամբ զբաղվող համայնքների ներառական և կայուն գյուղատնտեսական աճին՝ մասնավոր հատվածի զարգացման և հայ-վրացական տնտեսական հարաբերությունների ակտիվացման միջոցով:

Ծրագրի արդյունքում նախատեսվում է բարելավել անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար կաթի, մսի տեղական և արտահանման շուկաների հասանելիությունը, անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար գյուղատնտեսական պարագաների և բիզնեսի զարգացման ծառայությունների հասանելիությունը, ձևավորել տարածաշրջանային սերտ կապեր, հզորացնել անասնապահությամբ զբաղվող ֆերմերների, տեղական ինքնակառավարման մարմինների և գյուղատնտեսական արտադրողների կարողությունները:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();