fbpx
Աշխարհ

Ժիտոմիրում մարտական ​​ուսումնական ինքնաթիռներ են բախվել

Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոյում քրեական գործ է հարուցվել Ժիտոմիրի մարզում երկու Aero L-39 Albatros մարտական ուսումնական ինքնաթիռների բախման փաստով, որի հետևանքով զոհվել է երեք օդաչու։

Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ, սակայն, ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ժիտոմիրի շրջանի երկնքում բախվել են երկու ՄիԳ-29 կործանիչներ։

Հետաքննությունների պետական բյուրոյի աշխատակիցները հետաքննում են Ժիտոմիրի մարզում մարտական ուսումնական L-39 ինքնաթիռի կործանման հանգամանքները։

Առկա տվյալներով, դեպքը տեղի է ունեցել 2023 թվականի օգոստոսի 25-ին։ Մարտական առաջադրանք կատարելու ժամանակ Ժիտոմիրի մերձակայքում երկնքում բախվել են երկու L-39 մարտական ուսումնական ինքնաթիռ։

Թռիչքի կանոնները խախտելու կամ դրանց նախապատրաստվելու փաստով քրեական գործ է հարուցվել, որով նախատեսում է մինչև 15 տարի ազատազրկում։

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու օդանավի տեխնիկական վիճակի ուսումնասիրությանը, թռիչքներին նախապատրաստվելու կանոնների պահպանմանը: Մասնագետները կանցկացնեն սև արկղերի մանրակրկիտ ուսումնասիրություն»,- նշել են մամուլի ծառայությունից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ