fbpx
Սպորտ

Մարտինեսը ճնշում է Ինտերի ղեկավարությանը

«Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը ճնշում է գործադրում իտալական ակումբի ղեկավարության վրա, որպեսզի ակումբը համաձայնության գա «Բարսելոնայի» հետ:

Հայտնի է, որ ֆուտբոլիստի համար ակումբը պահանջում է 111 միլիոն եվրո, սակայն «Բարսելոնան» պատրաստ չէ այդքան գումար վճարել:

Կատալոնական ակումբը ամեն կերպ ցանկանում է ձեռք բերել Մարտինեսին և մտադիր է բանակցել ու գործարքում ներառել իր ֆուտբոլիստներից երկուսին և գումարը:

Հայտնենք, որ Լաուտարոն համաձայնել է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:

Այս մասին հայտնում է Goal-ը:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ