fbpx
Աշխարհ

Պուտինին Լուգանսկի ազատագրման մասին զեկուցել է Շոյգուն

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքի ազատագրման մասին։

«Այսօր՝ 2022 թվականի հուլիսի 3-ին, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ս.Կ. Շոյգուն Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն հրամանատար Վ.Վ.Պուտինին զեկուցել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրման մասին»,- ասված է գերատեսչության տարածածմամուլի հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ հաջող մարտական գործողությունների արդյունքում ՌԴ ԶՈւ–ն ԼԺՀ ժողովրդական ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ լիակատար հսկողություն է սահմանել Լիսիչանսկ քաղաքի և մոտակա բնակավայրերի նկատմամբ, որոնցից ամենամեծը Բելոգորովկան է, Նովոդրուժեսկը, Մալորյազանցևոն և Բելայա Գորան։

Անցած օրվա ընթացքում ազատագրված տարածքների ընդհանուր մակերեսը կազմել է 182 քառ.կմ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ