fbpx
Հասարակություն

Մայիսի 10-ին սպասվում է անձրևոտ եղանակ

Այսօր օրն անձրևային կլինի: Ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ է սպասվում Հանրապետության գրեթե բոլոր շրջաններում:Մայրաքաղաքը ևս անձրևից ու ամպրոպից չի խուսափի: Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից, մայիսի 11-13-ը ևս առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է անգամ կարկուտ։

Օդի ջերմաստիճանն էլ նվազելու է, բայց միայն մեկ օրով: Այսօր ցերեկն օդի ջերմաստիճանը կիջնի 4-6 աստիճանով, 11-14-ը կրկին նույնքանով կբարձրանա։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է 23 աստիճան տաքություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ