Հունիսի 26-ին Երևանի ավագանու նիստին քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ մինչև հուլիսի 18-ը Երևանը կունենա 1200 նոր աղբաման: Խոսելով աղբի վերամշակումից՝ Սարգսյանը նշեց.
«Տարբեր առաջարկներ կան՝ աղբի վերամշակման հետ կապված: Բայց բոլորը սպասում են, որպեսզի քաղաքային իշխանությունների կամ պետության կողմից այդ գործընթացը սուբսիդավորվի: Այս պահին 2 կազմակերպություն կա, որոնք համայնքից խնդրում են, որ իրենց տրամադրենք աղբը և ինչ-որ տարածք, որտեղ կարողանան գործունեություն իրականացնել: Դա նախնական քննարկման փուլում է»:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ շարունակեց՝ նշելով, որ քանի դեռ չի լուծվել աղբահանության հարցը, չի կարելի խոսել աղբի տեսակավորման մասին: