Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայից ՊՍԺ-ի հեռացումից հետո ապագայի մասին հարցին պատասխանել է.
Երեկ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում (առաջին խաղը՝ 0:1) պարտվեց «Բավարիային» (0:2) ու դուրս մնաց մրցաշարից։
– Այս պարտությունից հետո ապագայի մասին մտածու՞մ եք:
– Ոչ, ոչ, ես հանգիստ եմ: Միակ բանը, որ ինձ համար կարևոր է այս մրցաշրջանում, չեմպիոնությունն է։ Դրանից հետոն մենք կտեսնենք»,- ասել է ՊՍԺ-ի հարձակվողը: