fbpx
Սպորտ

Մբապեն պայմանագիր է կնքել Ռեալի հետ․ Ռոմանո

Լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատել է, որ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է Մադրիդի «Ռեալի» խաղացող։

Ինչպես նշում է աղբյուրը, 25-ամյա ֆուտբոլիստը դեռ փետրվարին որոշել էր տեղափոխվել մադրիդյան ակումբ, և արդեն պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ։ Նրա տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ։

Մայիսի 10-ին Մբապեն հայտարարել էր 2023/24 մրցաշրջանի ավարտին կհեռանա ՊՍԺ-ից։ Ֆրանսիացի հարձակվողը փարիզցիների կազմում հանդես է գալիս 2017 թվականից։ Նախորդ մրցաշրջանում նա ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 48 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 44 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ