Մեծ հավանականությամբ Նեյմարը ձմռանը կլքի ՊՍԺ-ն. Tuttosport

Ամենադիտվածներ

Երկու քրեական գործեր են հարուցվել Սյունիքի զորամասերից մեկում տեղի ունեցած կարգազանցության դեպքի առթիվ

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին այդպես էլ չհաջողվեց տեղափոխվել մեկ այլ ակումբ։ Բրազիլացի ֆուտբոլիստը ակումբային փոփոխություն կարող է կատարել հունվարին։

Tuttosport-ի տեղեկությունների համաձայն՝ փարիզյան ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն ցանկանում է վաճառել Նեյմարի տրանսֆերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։Սպորտային տնօրենը հոգնել է Նեյմարի շրջապատի կողմից ակումբի վրա կատարած մեղադրանքներից և ամենատարբեր ասեկոսեներից։

Tuttosport-ի հաղորդմամբ՝ բրազիլացի հարձակվողի գլխավոր հավակնորդներն են իսպանական երկու գրանդները՝ Կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»:

Ավելի վաղ նշվում էր, որ բրազիլացուն ցանկանում է ձեռք բերել նաև «Յուվենտուսը»:
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ