fbpx
Զինված Ուժեր

«Հիշողության ճանապարհ». Մեծ հայրենականի հերոսների հիշատակին նվիրված միջոցառում

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին ընդառաջ անցկացվող «Հիշողության ճանապարհ» նախաձեռնության շրջանակում հունվարի 25-ին Երևանում տեղի է ունեցել Մեծ հայրենականի հերոսներին նվիրված եղբայրական գերեզմանից, որպես հիշատակի խորհրդանշական մասունք, մերձմոսկովյան «Պատրիոտ» ռազմահայրենասիրական պուրակի տարածքում կառուցվող ՌԴ ԶՈՒ Գլխավոր տաճարի տարածքում տեղադրելու համար հողահատկացման հանդիսավոր արարողություն:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Հարգանքի և խոհարհումի խոսքեր են հնչել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին։ Ընդգծվել է Մեծ հաղթանակի կերտման գործում հայ ժողովրդի ներդրումը: Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի առթիվ նախատեսվող լայնածավալ միջոցառումներին՝ որպես միլիոնավոր զոհվածների համար համաժողովրդական հիշատակման, արդարության հաղթանակի և անսահման հպարտության խորհրդանիշ։

Միջոցառման ընթացքում ծաղկեպսակներ և ծաղիկներ են խոնարհվել Մեծ հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Հնչեցվել է աղոթք ի հիշատակ զոհված հերոսների։

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին ընդառաջ անցկացվող «Հիշողության ճանապարհ» նախաձեռնության շրջանակում այս շաբաթ հողահատկացման միջոցառումներ են անցկացվել նաև Գյումիրում և Դիլիջանում։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ