Ավելի քան 1,2 հազար մարդ է Հորդանանից ու Լիբանանից Սիրիա վերադարձել անցած օրվա ընթացքում: Այս մասին ասված է Հակամարտող կողմերի հաշտեցման և փախստականների տեղաշարժերի նկատմամբ հսկողության ռուսական կենտրոնի տեղեկագրում:
«Անցած մեկ օրում 1214 փախստական է Սիրիայի Արաբական Հանրապետություն վերադարձել արտասահմանյան պետությունների տարածքից, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 362 մարդ (109 կին և 185 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 852 մարդ (256 կին, 435 երեխա)»,-ասված է տեղեկագրում:
Նշվում է, որ օրվա ընթացքում երկրի ներսում մշտական բնակության վայրեր են վերադարձել 62 սիրիացիներ։
