ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի փայտե արձանն է տեղադրվել նրա ծննդավայրում՝ Սլովենիայի Սևնիցա քաղաքի մոտակայքում:
Արձանի բացման արարաողությունը տեղի ունեցել ուրբաթ օրը։ հեղինակը Բրեդ Դաունին է, որի խոսքով՝ սա առաջին հուշարձանն է, որ նվիրվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջը։
Քանդակում ԱՄՆ առաջին տիկնոջ այն դիրքն է, որը նա ընդունել էր ամուսնու՝ Դոնալդ Թրամփի նախագահական նստավայր մուտքի ժամանակ։
Արձանը քննադատությունների է արժանացել։ Մի շարք օգտատերերի կարծիքով այն նման է «խրտվիլակի»։ Տեղացիները կարծում են, որ չկա որևէ նմանություն Մելանյա Թրամփին, և պահանջում են հեռացնել արձանը:
Նշենք, որ Սեվնիցա քաղաքը ուշադրության է արժանացել զբոսաշրջիկների կողմից Թրամփի՝ Սպիտակ տան ղեկավարը դառնոլուց հետո։
