fbpx
Քաղաքականություն

Մեր պատվիրակությունը վիժեցրեց ադրբեջանցիների հակահայկական դրույթները ԵԱՀԿ ԽՎ֊ում. Հայկ Կոնջորյան

ԵԱՀԿ հայկական պատվիրակության կազմում գտնվող Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով տեղեկացրել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայ պատվիրակության գրանցած հաջողությունների մասին:

Կոնջորյանը, մասնավորապես՝ նշել է, որ ամենահիմնարար հարցերից մեկը երեկ և այսօր ԵԱՀԿ ԽՎ-ում քննարկված իռլանդացի պատգամավորներից մեկի կողմից առաջարկված բանաձևն էր: Բանաձևում տարբեր պատճառների արդյունքում տեղ էին գտել հակահայկական դրույթներ:

«Այն պահից սկսած, երբ տեղեկացանք, որ նման բան կա, ինչը մոտ մեկ ու կես ամիս առաջ էր, սկսեցինք մեր խորհրդարանական դիվանագիտության բոլոր խողովակներով աշխատել, որպեսզի կանխենք նման հակահայկական ձևակերպումները: Մասնավորապես՝ բանաձևում կար մի էսպիսի ձևակերում՝ այսպես կոչված Ադրբեջանի 7 շրջանների վերաբերյալ: Այսօր դրվեց այդ հարցը քվեարկության, և մենք կարողացանք այնպես անել, որ այդ անհեթեթ ձևակերպումը չընդունվեց, և դա չի լինելու ԵԱՀԿ ԽՎ-ի բանաձևում», – նշում է Կոնջորյանը տեսանյութում:

Քննարկումների ընթացքում նաև ընդունվեցին Հայաստանի համար երկու շատ կարևոր ձևակերպումներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

https://www.facebook.com/hayk.konjoryan/videos/1669420853190501/UzpfSTQ1Nzc3MDUxNDM4NzI3ODoxMjkxNjc2MjgwOTk2Njkz/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ