Կատալոնական «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին «Ռեալ Սոսիեդադի» հետ խաղում դարձել է դուբլի հեղինակ ու հերթական նվաճումն ունեցել իր կարիերայում։
Այդ 2 գոլերից վերջինը Մեսսիի համար Լա Լիգայում խփած 467-րդ գոլն էր։ Այս ցուցանիշով նա հավասարվեց լեգենդար Պելեին, ով կրկին մեկ առաջնությունում այդքան գոլերի հեղինակ էր դարձել։
Այսպիսով՝ Մեսսին ու Պելեն այս պահին գլխավորում են համաշխարհային թոփ լիգաների լավագույն ռմբարկուների ցուցակը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – «Ռեալ Սոսիեդադ» խաղն ավարտվեց 6-1 հաշվով՝ հօգուտ կատալոնցիների։