Մեսսին աշխարհի առաջնությունից հետո կքննարկի ՊՍԺ-ի պայմանագրի երկարաձգումը

Ամենադիտվածներ

Սպանություն՝ Երևանում. հանգամանքները պարզվում են

35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին երջանիկ է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ում եւ աշխարհի առաջնությունից հետո կքննարկի պայմանագրի երկարաձգումը, հաղորդում է AS-ը։ Մեսսին գոհ է թիմի նոր գլխավոր մարզիչ, Կրիստոֆ Գալտիեի նախագծից եւ շատ լավ հարաբերություններ ունի ֆրանսիացի մասնագետի հետ, ինչը կարող է դրական ազդել եւս մեկ տարով պայմանագիրը երկարաձգելու որոշման վրա։

Մեսսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Ֆուտբոլիստին անվճար վերադարձնելու հույս ունի Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան»։ Մեսսիին առաջարկ կանի նաեւ ամերիկյան «Ինտեր Մայամին»։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();