Իմունիտետը բարձրացնող բնական միջոցներ մեղրով

Ամենադիտվածներ

Հարգեք նախ ձեզ, հետո էն մարդկանց, որ անշահախնդրորեն պայքարել են․ Սոֆյա Հովսեփյան

Ինքնուրույն կարող եք իմունիտետը բարձրացնել նույնիսկ խմելով հասարակ ըմպելիք՝ կես բաժակ տաք ջուրում լուծել 1թ/գ մեղր և խմել առավոտյան դատարկ ստամոքսին:

Հաջորդ միջոցը. 1-2 կիտրոն լվանալ, մանր կտրատեկ կեղևով, հանել կորիզները և ավելացնել 1բաժակ բնական մեղր, խառնել փայտե գդալով: Կարելի է պահել սառնարանում և օգտագործել 1թ/գ օրական մինչև 5անգամ:

3 ճ/գ վարսակի փաթիլների վրա լցնել եռացրած ջուր, թողնել ուռչի: Վերցնել 1 խնձոր, 1ճ/գ սև սալորի չիր, 1ճ/գ ծիրանի չիր, 1ճ/գ հունական ընկույզ, այս բոլոր բաղադրիչները մանր կտրատել, կորիզները հեռացնելով կտրատել նաև կես կիտրոնը ու այս բոլոր կտրատված բաղադրիչները լցնել վարսակի փաթիլների վրա, խառնել և ավելացնել 1թ/գ մեղր: Ստացված խառնուրդը օգտագործել նախաճաշին կամ էլ օրական 3 անգամ:

Վերցնել տարբեր չրեր՝ թուզ, ծիրան, դեղձ, սև սալոր և չամիչ, միասին՝3 00գ, կամ որը ձեր քիմքին դուր է գալիս, 1բաժակ ընկույզ, որը ցանկանում եք, լավ կլինի՝ հունական, 2-3 կիտրոն և 1 բաժակ բնական մեղր: Բոլոր բաղադրիչները մսաղացով աղալ և խառնել մեղրի հետ: Այնուհետև սարքել փոքրիկ գնդեր ու թաթախել քունջութի սերմերի կամ կոկոսի քերուկի մեջ: Այն կլինի վիտամինացված «ճիշտ» կոնֆետներ: Դնել սառնարան և օգտագործել:

Որևիցե բաղադրիչից ալերգիա ունենալու դեպքում այս խառնուրդներն ու ըմպելիքները չօգտագործեք:

Եղեք առողջ

Խմբագիր:Ազատ TV Խմբագրություն
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ