fbpx
Աշխարհ

Մեյը պատրաստվում Է հետաձգել կրկնական քվեարկությունը Brexit-ի շուրջ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստվում Է խորհրդարանում Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի շուրջ կրկնական քվեարկությունը հետաձգել փետրվարի վերջ, ինչն անխուսափելիորեն կբերի Եվրոպական միության մասին Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հովածի գործողության երկարաձգման, որը սահմանում Է Եվրամիությունից թագավորության դուրս գալու կանոնակարգն ու ժամկետները:

Այդ մասին հայտնել Է The Daily Telegraph թերթը: Հրատարակության տվյալներով՝ գլխավոր կուսակցական խորհրդարանական կազմակերպիչ Ջուլիան Սմիթը, որը ներկայացնում Է իշխող Պահպանողական կուսակցությունը, հասկանալ Է տվել, որ Համայնքների պալատում փետրվարի 14-ին նշանակված քվեարկությունը չի կայանա, քանի որ բրիտանական կառավարության ղեկավարը չի հասցնի հասնել Brexit-ի շուրջ գործարքի վերանայման:

Այժմ նոր ամսաթիվ Է որոշվում ամսվա վերջին՝ սկսած փետրվարի 25-ից: Ընդսմին Սմիթը մտահոգություն Է հայտնել, որ խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Ջոն Բերքոուն կարող Է փորձել խափանել կառավարության պլանները եւ նպաստել քվեարկության անցկացմանն ավելի վաղ ժամկետում: Daily Telegraph-ն ավելի վաղ հայտնել Է, որ բրիտանական կառավարության անդամները գաղտնի քննարկել են Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու ամսաթիվը ութ շաբաթով՝ մինչեւ մայիսի 24-ը, հետաձգելու պլանը: Թերթի տվյալներով՝ նախարարները հույս ունեն այդ քայլը համաձայնեցնել ԵՄ-ի հետ, եթե բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատն ի վերջո պաշտպանի Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագիրը: Այդպիսով, նշված ժամանակաշրջանի ընթացքում, որը պետքԷ տեւի մինչեւ մայիսի 24-ը, Մեծ Բրիտանիան կշարունակի ԵՄ-ի անդամ մնալ ընթացիկ պայմաններով: Համայնքների պալատի ղեկավար (դե ֆակտո կառավարության ներկայացուցիչը խորհրդարանում) Անդրեա Լիդսոմն ավելի վաղ հայտարարել Է, որ Brexit-ի ժամկետը մի քանի շաբաթով երկարաձգելը նպատակահարմար որոշում կլիներ, եթե ապահովեր Brexit-ի վերաբերյալ օրենսդրության ընդունումը բրիտանական խորհրդարանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ