Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից խոսեց Արցախի կարգավիճակի հարցից։
Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը կրկին իրենց ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կլինի Հայաստանի ու Արցախի շուրջ։
Փաշինյանը նշում է, որ նույն միջազգային հանրությունը խնդրում է հույս չդնել իրենց վրա, եթե արվի հակառակը ու ոչ թե այն պատճառով, որ իրենք չեն ուզում օգնել, այլ որովհետև չեն կարող։