Քաղաքականություն

Միջանցքային որևէ տրամաբանություն չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու․ Նիկոլ Փաշինյան

Հունիսի 17-ին, Երևանի Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եզրափակիչ հանրահավաքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, խոսելով ապագայի մասին, ասաց. «Ապագայի մեր պատկերացումները հենված են 4 հենասյուների վրա: Առաջին հենասյունը անվտանգությունն է, երկրորդը՝ տնտեսությունը, երրորդը՝ իրավունքը և արդարությունը, չորրորդ հենասյունը՝ մարդկային կապիտալի զարգացումը: Դրանք հաղորդակից անոթներ են, մեր պետական օրգանիզմի կենսական գործառույթներ, և դրանցից մեկի աշխատանքի խաթարումը հանգեցնում է ամբողջ օրգանիզմի ցնցման, և հետևաբար դրանք կարևոր են հավասարապես: Սա է պատճառը, որ մենք ուղղություններից մեկը չենք դիտարկում մյուսից մեկուսացած»:

«Մեր կառավարությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային որևէ տրամաբանություն: Այսինքն՝ կոմունիկացիաների բացման համատեքստում Հայաստանի որևէ սուվերեն տարածքի կարգավիճակի փոփոխությունը բացառում ենք: Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարությունները՝ միջանցք ստանալու մասին, այլ բան, քան աբսուրդ, դժվար է անվանել: Մենք մեր դիրքորոշումը արտահայտել ենք շատ հստակ: Տարածաշրջանի տնտեսական կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն, և այդ իմաստով տարանցում, հաղորդակցության ուղիներ երկրները կստանան հավասարաչափ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ