Շուշիում Ադրբեջանի իշխանությունները միջազգային մեդիա-ֆորում են անցկացնում

Ամենադիտվածներ

Ադրբեջանի իշխանություններն օկուպացված հայկական Շուշիում միջազգային մեդիա-ֆորում են անցկացնում «Գլոբալ թրենդները ԶԼՄ-ներում, նոր մարտահրավերներ» թեմայով։

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, համաժողովում քննարկումներ են լինում «անցումը նոր մեդիա-ժուռնալիստիկային, ավանդական մեդիաների խնդիրները, լրագրողների պրոֆեսիոնալ վարքը թվային միջավայրում, ադրբեջանական մեդիաների միջազգային համագործակցության հեռանկարները» եւ այլ թեմաներ։

Միջոցառմանը մասնակից են Ադրբեջանում գործող մեդիա-կառույցների գլխավոր խմբագիրները և մի շարք երկրների լրագրողներ։

Ամենաթարմ