ՄԱԿ-ին առընթեր Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO) հաղորդել է 2019 թվականի առաջին կեսին միջազգային տուրիստական հոսքն ավելացել Է 4 տոկոսով՝ դրսեւորելով աճի դանդաղում:
Ամբողջ աշխարհում գրանցվել Է 671 մլն միջազգային տուրիստական ժամանում, ինչը գրեթե 30 միլիոնով ավելի Է, քան անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում: «Անցած տարիներին սեկտորը 6 տոկոսի դինամիկա Էր ցուցաբերում»,-նշվում Է UNWTO-ի կայքում:
Զբոսաշրջիկների հոսքի ակտիվ աճ են շարունակում արձանագրել Մերձավոր Արեւելքի (պլյուս 8 տոկոս) եւ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները (6 տոկոս): Եվրոպայում ժամանումների թվի ավելացում Է նշվել 4 տոկոսով այն դեպքում, երբ Աֆրիկայում աճը կազմել Է 3 տոկոս, իսկ Ամերիկայում՝ 2 տոկոս:
Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր ասեմբլեայի (UNWTO) 23-րդ նստաշրջանը 2019 թվականի սեպտեմբերի 9-ից մինչեւ 13-ն անցկացվում Է Սանկտ Պետերբուրգում, տեղեկացրել է РИА Новости-ն։