fbpx
Սպորտ

Մինսկ-2019. Մարզիկների ավանում բարձրացվեցին մասնակից երկրների դրոշները

Մինսկում հունիսի 21-30-ը կայանալիք Եվրոպական խաղերի Մարզիկների ավանում բարձրացվեցին մասնակից երկրների դրոշները:

Համերգային կարճ ծրագրից հետո հանդիսավոր արարողությամբ բարձրացվեցին խաղերի կազմակերպիչ երկրի՝ Բելառուսի, Եվրոպական օլիմպիական կոմիտեի և Մինսկ-2019-ի դրոշները։

Արարողությունից հետո Եվրոպական խաղերին մասնակցող երկրների ներկայացուցիչները՝ պատվիրակությունների ղեկավարների գլխավորությամբ, ծառ տնկեցին Մարզիկների ավանի հարակից տարածքում։

Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Գրիգորյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ մարզիկները գոհ են Մարզիկների անվանի պայմաններից, արդեն հասցրել են ծանոթանալ և մարզումներ անցկացնել։

Արդեն Մարզիկների ավանում են հայ բռնցքամարտիկները, հրաձիգները, սամբիստները, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը եւ հեծանվորդ Էդգար Ստեփանյանը։

Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ