fbpx
Հասարակություն

Ակցիա անող քաղաքացիներին բերման ենթարկելու համար ՄԻՊ-ի խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ

ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ Ամուլսարի հանքի շահագործման դեմ Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու կապակցությամբ ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ։

«Ամուլսարի հանքի շահագործման դեմ Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգի և սոցիալական մեդիայի մշտադիտարկման հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց, այդ թվում բերման ենթարկված իրավապաշտպանների հետ, կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին:

Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/Armenianombudsman/photos/a.538216176365851/1470287709825355/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ