fbpx
Հասարակություն

Միքայել եպիսկոպոս Աջապահյանն արքության աստիճանի է արժանացել

Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն արքության աստիճանի է արժանացել: Այս մասին տեղեկացնում է Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի ֆեյսբուքյան էջը՝ հետևյալ գրառմամբ.

«Գերաշնորհ Սրբազան Հայր,

Ի սրտե շնորհավորում ենք Ձեզ արքության աստիճանին արժանանալու առիթով՝ համարելով այն տարիների Ձեր վաստակի, աշխատասիրության, Հայրենիքի և մեր Սուրբ Եկեղեցու հանդեպ ունեցած Ձեր սիրո և անմնացորդ նվիրումի գնահատանքը: Մաղթում ենք անկոտրուն ոգով ու հավատարմությամբ շարունակել ծառայել առ ի լուսավորություն և ի բարօրություն հայ ժողովրդի և ի նպաստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու: Խաղաղությունն ու ստեղծագործ աշխատանքն անպակաս լինեն Շիրակի թեմի առաջնորդից:

Որդիական խոնարհությամբ՝

Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցներ»:

https://www.facebook.com/socialeducationalcenter.5203/posts/2230078363881745

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ