fbpx
Քաղաքականություն

Ադրբեջանի սադրիչ քայլերն ուղիղ ոտնձգություն են Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ. Միրզոյանը

Արարատ Միրզոյանն Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը խոսել է տարածաշրջանում լարված իրավիճակի պահպանումը պայմանավորված է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության մասին:

«Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը մեր ռազմավարությունն են, և մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսության այդ ուղղությամբ: Սակայն տարածաշրջանում պահպանվում է բավականին լարված իրավիճակ»,- ասել է Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարն արձանագրել է, որ Բաքուն չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ այն համարելով ուղիղ ոտնձգություն են Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, ինչին բախվել ենք այս տարվա մայիսի 12-ից։

Նա նշել է, որ այս ամենը այս բոլոր գործողություններն ուղեկցվում են ագրեսիվ հայտարարություններով Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Միրզոյանը նաև հավելել է, որ պաշտոնական Բաքուն, մշտապես գեներացնելով նոր կեղծ օրակարգեր, հրաժարվում է իր պարտավորությունների կատարումից, մասնավորապես չի վերադարձնում բոլոր ռազմագերիներին և բռնի պահվող անձանց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ