Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակ է ստացել երկրի ԱԳՆ-ից՝ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հարցը դիտարկելու մասին։
Այս հարցին անդրադարձել է նաև Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Նրա խոսքերը փոխանցում է RIA-ն։
Ռուդենկոն ասել է, որ Մոսկվան հարաբերությունները խզելու ցանկություն չունի։ Նա նշել է, որ Ռուսաստանը չի մտածում նման որոշման մասին ու այն իրենց ընտրությունը չէ։