fbpx
Խորհրդարան

Օրհներգը փոխելու հետ կապված օրակարգ չկա խմբակցությունում․ Մակունց

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ փետրվարի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, դռնփակ էր, առանց լրագրողների մասնակցության:

Մակունցը շեշտեց` տեղի չի ունեցել հանդիպում կուսակցության ու գործադիր մարմնի միջև, տեղի է ունեցել հանդիպում օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների միջև:

«Խմբակցությունն իր գործառույթների շրջանակում հրավիրել է գործադիր մարմնին, քննարկել է որոշակի իրադարձություններ վերջին շրջանում, այդ թվում` վարչապետի կատարած այցերը, վստահ եմ, որ իմ գործընկերները ևս հետագայում օգտվելու են այդ գործիքից, պարբերաբար հանդիպումներ ունենալու են գործադիրի հետ և դա չի նշանակում, որ սա կուսակցական հանդիպում է»,- ասաց նա:

Մակունցը խոսեց նաև օրհներգի փոփոխության մասին, կրկին նշեց, որ խմբակցությունում չկա օրակարգ` կապված օրհներգը կամ որևէ խորհրդանիշ փոխելու հետ: Նա ասաց, որ կարծում է` խորհրդանիշները փոխելու հետ կապված պետք է լինել չափազանց զգուշավոր, չի կարելի ամեն առիթով դիտարկել փոփոխությունների հարցը:

«Պաշտոնապես ձեզ հայտնում եմ, որ օրակարգում պարզապես նման հարց չկա»,- ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ