Մոսկվայի ոստիկանությունը քրեակատարողական հիվանդանոցի մոտից մեկ լրագրողի է բերման ենթարկել, ինչպես նաև ցրել է շուրջ երկու տասնյակ մարդկանց հավաքը: Այս մասին հաղորդում է Дождь-ը:
Նշվում է, որ այդ հիվանդանոցում է բժշկական օգնություն ստանում ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին:
Բերման ենթարկված լրագրողը հենց Дождь հեռուստաընկերությունից է: Նա այդ պահին ուղիղ հեռարձակմամբ լուսաբանում էր հիվանդանոցի մուտքի մոտ տեղի ունեցող իրադարձությունները:
Հիշեցնենք՝ Նավալնին հոսպիտալացվել է հուլիսի 28-ի առավոտյան: Բժիշկները նրա մոտ եղնջացան են ախտորոշել, սակայն մի շարք ԶԼՄ-ներ պնդում են, որ նրան թունավորել են:
https://www.youtube.com/watch?v=4dSYm1fOkyE&fbclid=IwAR0OJJNcLh0q5vFORoTMALkMEbn5Hwf9fS3V8a2_IgngP9MpckdP3XZaLn4