Մոսկվայի «Сокольники» մշակութային և հանգստի համար նախատեսված այգում 3 երեխա վնասվածքներ են ստացել կարուսելի խափանման պատճառով: Այս մասին հայտնել է РИА Новости լրատվական գործակալությունը:
«Երեխաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- գրված է Մոսկվայի քաղաքապետարանի առողջապահության բաժնի տարածած հաղորդագրության մեջ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այգում խափանվել է «Колобок» կարուսելը: Այգու ղեկավարությունն տեղի ունեցածի պատճառներն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ է ձևավորել: Տեղի ոստիկանությունը ևս քննություն է իրականացնում։ Նախնական տվյալներով՝ կարուսելը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով երեխաներն ընկել են։