Մոսկվայում էլեկտրական ավտոբուսները սկսել են աշխատել նաև գիշերով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մոսգորտրանս» պետական ունիտար ձեռնարկության մամուլի ծառայության հայտարարությանը: Այն մայրաքաղաքի արևելքում Ուսսուրիյսկայա փողոցից հասնում է «Китай-город» մետրոկայարան:
Էլեկտրական ավտոբուսները մայրաքաղաքային ճանապարհներով սկսել են երթևեկել 2018-ի սեպտեմբերից: Դրանք համալրված են ժամանակակից սարքավորումներով՝ ջերմաստիճանը կարգավորող, տեսանկարահանման համակարգերով, արբանյակային նավիգացիայով, բջջային սարքեր լիցքավորելու համար USB միակցիչներով, անվճար Wi-Fi կապով: Տրանսպորտը նաև հարմարեցված է սահմանափակ շարժունակությամբ ուղևորների համար:
Այժմ մայրաքաղաքում գործում է 300 էլեկտրական երթուղային փոխադրամիջոց:
Գիշերները Մոսկվայում 13 երթուղի է գործում, որոնք կենտրոնը միացնում են հեռավոր տարածքներին: Այս տրանսպորտից ամեն գիշեր ավելի քան չորս հազար մարդ է օգտվում: