fbpx
Սպորտ

Մոուրինյոն ամաչկոտ երեխա է, ով ուզում է չարաճճիություն անել․ Լենոն

Անգլիական «Բարնլիի» ֆուտբոլիստ Ահարոն Լենոնը խոսել է Ժոզե Մոուրինյոյի մասին։

«Դուք տեսնում եք Ժոզեին և կարծում եք, որ նա ինքնահավան «հնդկահավ» է, բայց դա այդպես չէ:

Այդ մարդը չափից դուրս ցածր ինքնագնահատական ունի: Նա կոմպլեքսների մի մեծ ցանկ ունի, որոնք տարիների ընթացքում ավելի զգալի են դառնում:

Այն ինչ տեսնում եք հեռուստացույցով, պարզապես լավ բեմադրված խաղ է: Մոուրինյուն ամաչկոտ երեխա է, ով պարզապես ուզում է չարաճճիություն անել:

Այս մասին ինձ պատմել է նրա մտերմներից մեկը, ով շատ լավ է ճանաչում պորտուգալացուն», – Լենոնի խոսքերը փոխանցում է The Sunday Times-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ