Ռուսաստանի հավաքականի և «Զենիթի» նախկին կիսապաշտպան Ռոման Շիրոկովը խոսել է «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասին։
Նա մեկնաբանել է այն տեղեկությունները, որ Սանկտ Պետերբուրգի ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում Հենրիխի նկատմամբ, ով ամռանը կարող է դառնալ ազատ գործակալ:
Շիրիկովը ասել է, որ Վենդելը, որքան էլ գովազդվի, չի տպավորում:
«Միևնույն է, ամեն ինչ հանգեցնում է նրան, որ գնդակը անցնում է եզր, իսկ այնտեղից՝ տուգանային հրապարակ. այսպես ավելի հեշտ է ճեղքել պաշտպանությունը: Ես բազմիցս ասել եմ, որ եթե թիմը մի փոքր փոխի խաղաոճը՝ խաղա կենտրոնով, թաքնված փոխանցումներով, դա ավելի լավ կլինի:
Լսել եմ, որ ակումբը ցանկանում է ձեռք բերել Մխիթարյանին: Դժվար թե նա գա Ռուսաստան, բայց սա սուպերձեռքբերում կլինի: Նա կտա միանգամայն նոր որակ. նա ինքը կարող է ճեղքել, գնդակը տանել առաջ, հարվածել: Շատ բազմակողմանի խաղացող է: Սուպերձեռքբերում կլինի»,- ասել է Շիրոկովը։
Այս մասին տեղեկանում ենք RB Sport-ից: