Բունդեսլիգայի 18-րդ տուրի «Հերտա»-ի հետ խաղում խփած գոլը դարձյալ ռեկորդակիր է դարձրել «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերին։
30-ամյա գերմանացին միակ ֆուտբոլիստն է, որը 12 տարի անընդմեջ գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգայում: Մրցաշարում Թոմասի առաջին գոլը գրանցվել է 2009 թ.։
«Նման հանդիպումներում հաճախ 0-0 հաշիվ է լինում 80-րդ րոպեիից հետո: Այդ պահին ճնշում ես զգում, հասկանում ես, որ պետք է գոլ խփես»,-ասել է Մյուլերը «Հերտա»-ի դեմ խաղի մասին։
Նա հավելել է, որ լավ է, որ իրենց հաջողվեց ամեն ինչ լուծել ավելի վաղ:
«Կարծում եմ, որ առաջին խաղակեսում մենք չափազանց իներտ խաղացինք և երկրորդ խաղակեսում որոշեցինք ավելի բարձր տեմպերով խաղալ»,-եզրափակել է Մյուլերը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։