fbpx
Սպորտ

Նա իդեալական մարզիչ է Բարսայի համար․ Տորես

«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը կիսվել է թիմի գլխավոր մարզիչ Չավիի մասին իր կարծիքով.

«Չավին սիրում է խաղացողներին ստիպել ցույց տալ իրենց լավագույն տարբերակը: Նա հետևում է Պեպ Գվարդիոլայի, Լուիս Էնրիկեի և «Բարսելոնայի» փիլիսոփայությանը։ Նա իդեալական մարզիչ է Բարսայի համար։ Նա քայլ առ քայլ փոխում է համակարգը, քանի որ ֆուտբոլն անընդհատ զարգանում է։ Նրա կատարելագործվելու ցանկությունը վեր է ամեն ինչից: Նա միշտ մտածում է, թե ինչպես կարող է օգնել ֆուտբոլիստին։ Այժմ Չավին ակնհայտորեն զայրացած է մեզ վրա, քանի որ մենք մեր լավագույն մակարդակը չենք ցուցադրում»,- Տորեսի խոսքերն է մեջբերում The Wild Project-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ