Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակիչ:
Կիսաեզրափակիչ փուլում Նադալը 6:2, 6:4, 6:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց հույն Ստեֆանոս Ցիցիպասի նկատմամբ, որը զբաղեցնում է ATP վարկանիշային աղյուսակի 15-րդ հորիզոնականը:
Թենիսիստները կորտում անցկացրին 1 ժամ 47 րոպե. այդ ընթացքում Նադալի ակտիվում գրանցվեց 5 էյս, 6 բրեյք-փոինթ՝ 11 հնարավորից, իսպանացի թենիսիստը մատուցման ժամանակ սխալներ թույլ չտվեց:
20-ամյա Ցիցիպասը թույլ տվեց 2 կրկնակի սխալ, իսկ բրեյք-փոինթեր չիրացրեց:
Սա թենիսիստների երրորդ հանդիպումն էր և Նադալի երրորդ հաղթանակն այս դիմակայությունում:
Հավելենք, որ Grand Slam շարքի տարվա առաջին մրցաշարի չեմպիոնական տիտղոսի համար Ռաֆայել Նադալը պայքարելու է Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 1)-Լուկա Պուի (Ֆրանսիա) զույգի հաղթողի հետ:
Ավստրալիայի Բաց առաջնությունն ավարտվելու է հունվարի 27-ին: Նախորդ խաղարկության չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, ով եզրափակչում հաղթել էր խորվաթ Մարին Չիլիչին:
