fbpx
Առողջապահություն

Ադրբեջանի գործողություններն արժանի են միջազգային հանրության կտրուկ արձագանքին․ Նանուշյանի ելույթը ԱՀԿ-ում

Ադրբեջանի սանձազերծած ոտնձգություններին է անդրադարձել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային կոմիտեի ամբիոնից:

Նանուշյանն իր խոսքում մասնավորապես նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ, նախքան քննարկվող բուն թեմային անդրադառնալը ուզում եմ բարձրաձայնել, որ այսօր կեսգիշերին Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածից մի քանի ուղղությամբ ձեռնարկել է լայնածավալ ռազմական հարձակում։ Ադրբեջանական զինուժը սկսել է ինտենսիվորեն հրետակոծել Հայաստանի քաղաքներն ու գյուղերը։

Հրետակոծություններն ուղղված են քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների, ներառյալ` առողջապահական ծառայությունների դեմ: Ռազմական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 49 զոհ։

Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ վերջին չպատճառաբանված և չարդարացված ագրեսիան Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության և այլ միջազգային ակտերի հերթական կոպտագույն խախտումն է։ Ադրբեջանի միակողմանի գործողություններն իրական սպառնալիք են միջազգային խաղաղության ու անվտանգության համար և արժանի են միջազգային հանրության կտրուկ և ժամանակին արձագանքին»,- ասել է Լենա Նանուշյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ