Սպորտ

Մանչեսթեր Սիթին Նապոլիի պաշտպանի համար 63 միլիոն եվրո է առաջարկել

Goal.com-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիով։

«Մանչեսթեր Սիթին» 29-ամյա սենեգալցի պաշտպանի համար առաջարկել է 63 միլիոն եվրո։ Աղբյուրի հաղորդմամբ՝  «Նապոլին» ավելի մեծ գումար է ակնկալում։

Կուլիբալիով հետաքրքրված են նաև ֆրանսիական ՊՍԺ-ն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»։

Իտալիայի ավարտված առաջնության ընթացքում պաշտպանը մասնակցել է 25 հանդիպման։ «Նապոլին» գրավել է 7-րդ տեղը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ