fbpx
Գիտություն

ՆԱՍԱ-ն մարտից կսկսի լուսնային նոր առաքելության համար տիեզերագնացներ ընտրել

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) այս տարվա մարտից կսկսի լուսնային նոր «Արտեմիս» առաքելության իրագործման նպատակով տիեզերագնացների ընտրության գործընթացը:

Ինչպես նշվում է գործակալության պաշտոնական կայքում, դիմումներն ընդունվելու են մարտի 2-31-ը: Այնուհետև ՆԱՍԱ-ի մասնագետները դիմորդների միջից կընտրեն հարմար թեկնածուներին, որպեսզի հետագա տարիներին նրանց նախապատրաստեն լուսնային առաքելությանը:

Ըստ գործակալության պահանջների՝ թեկնածուները պետք է լինեն ԱՄՆ քաղաքացի, ինժեներիայի, կենսաբանության, ֆիզիկայի, համակարգչային տեխնոլոգիաների, մաթեմատիկայի ոլորտներում ունենան բարձրագույն կրթություն, օդաչուական դպրոցի կամ էլ բժշկության բնագավառում ասպիրանտուրայի ավարտական դիպլոմ:

Կայքում նշվում է, որ եթե ամեն ինչ ըստ ծրագրի ընթանա, ապա տիեզերագնացները Լուսնի վրա վայրէջք կկատարեն արդեն 2024թ., ինչից հետո կտրվի մարդկանց Մարս մոլորակ ուղարկելու հավակնոտ ծրագրի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը: ՆԱՍԱ-ն Մարսի հետ կապված ծրագիրը մտադիր է իրականացնել 2030-ական թվականների կեսերին:

Ներկայում ՆԱՍԱ-ն ունի 48 տիեզերագնաց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ