ՆԱՏՕ-ի եվրոպական երկրներն սպասում են ԱՄՆ-ի հակազդմանը Իրանի կողմից Իրաքում գտնվող ամերիկյան ռազմակայաններին հասցված հրթիռահարվածներին: Այս մասին TACC-ին հայտնել է դիվանագիտական մի աղբյուր Բրյուսելում։
«Դաշինքի արձագանքը կլինի ԱՄՆ պատասխան քայլերից հետո»,-ասել է նա:
Դիվանագետներից մեկը հայտնել է, որ ԱՄՆ-ն ինքնուրույն որոշումներ է ընդունում Իրանի վերաբերյալ՝ չխորհրդակցելով ՆԱՏՕ-ի հետ, ինչպես դա եղել է բոլոր վերջին ավիահարվածների դեպքում:
«Այս պայմաններում դաշինքը սպասում է Վաշինգոնի հակազդմանը»,-հավելել է նա:
ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ հունվարի 7-ին սկսել են Բաղդադից տարհանել Իրաքում ՆԱՏՕ-ի ոչ մարտական Առաքելության կազմից իրենց զինվորականներին, որի շրջանակում դաշինքի տարբեր պետություններից 500 հրահանգիչներ ուսուցանում էին իրաքցի զինվորականներին: